211652_close_icon

Ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, պարզ է, բայց որ դպրոցներում էլ կան, դա պրոբլեմ է. Փաշինյան

views-count1921 դիտում article-date 16:32 31-10-2019
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով, հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս դրական փորձը Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա էլ են տարածելու: Նա նշեց, որ այս ոլորտում կամային որոշում են կայացրել: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Այսինքն այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ կան, դա պրոբլեմ է»:

Նմանատիպ նյութեր