2407 դիտում
13:21 31-01-2019
Էներգետիկ ոլորտի 2 ընկերություններ կմիավորվեն
Կառավարության այսօրվա նիստում ընդուված որոշմամբ՝ «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կվերակազմակերպվի՝ միացվելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին:
Ըստ հիմնավորման, միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված՝ աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:
«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2003թ. որոշման հիման վրա` որպես առանձին իրավաբանական անձ առանձնացվելով «Հայէներգո» ՓԲԸ-ի կազմից: Ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, իրականացնում է էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում կարգաբերման աշխատանքներ: Ընկերությունը ունի անհրաժեշտ արտադրական բազա և կադրային ռեսուրսներ:
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1948թ-ին՝ իր գործունեության ընթացքում կուտակելով գիտական, գործնական և գիտաարտադրական պոտենցիալ:
Նմանատիպ նյութեր
591 դիտում
17:24 03-03-2015
Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ
1431 դիտում
17:55 03-03-2017
ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերություններ կմեկնեն Լոնդոն
Այս բաժնից
361 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
361 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին