211652_close_icon
views-count588 դիտում article-date 17:24 03-03-2015

Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Սերգո Կարապետյանը: «Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», - նշեց իր խոսքում նախարարը: Նիստում մասնավորապես առաջարկվեց վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները: Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում: Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ: Սերգո Կարապետյանը շեշտեց, որ ինչպես և նախատեսվել էր, մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին`հորդորելով առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ջրօգրագործողների ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր