2860 դիտում
11:01 31-01-2019
Օրհներգի փոփոխության հարցը միայն գեղագիտական լինել չի կարող. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Ինչու ենք ասում այս անգամ, որովհետև առաջին դեպքը չէ, երբ քննարկվում է հիմնի փոփոխության հարցը: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը:
Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի:
Նախ, ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող: Այն քաղաքական, պատմական կոնտեքստ ունի, ու լավ կլիներ, որ հիմնի փոփոխության ցանկացած առաջարկ ունենար հենց քաղաքական հիմնավորումներ: Երկրորդ՝ որևէ կերպ չբացառելով հիմն փոխելու նախաձեռնություն ունենալու իրավունքը, ընդհանրապես պետական որոշ սիմվոլների վերանայման տեսական հնարավորությունը՝ հարկ է նշել, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանության առանցքային համարվող դեմքերից մեկը, ապա այդ նախաձեռնությունն անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ, անկախ այն հանգամանքից՝ նախաձեռնության հեղինակները դա գիտակցում են, թե ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
10:25 20-02-2020
Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է. «Փաստ»
3487 դիտում
13:49 05-11-2016
Խաչատրյանական փառատոնով մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը. երաժշտագետ
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին