3463 դիտում
13:49 05-11-2016
Խաչատրյանական փառատոնով մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը. երաժշտագետ
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին կամերային երաժշտության համերգ էր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային երեկոն նվիրված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։ Ելույթ են ունեցել նվագախմբի մենակատարները և եռյակի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Կարեն Շահգալդյան (ջութակ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Կարեն Քոչարյան (թավջութակ), Ռոզա Հայրապետյան (ալտ), Արմեն Կարագյան (գալարափող)։ Ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Յոզեֆ Սուկի և Էրնո Դոնանիի ստեղծագործությունները։
Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը նկատում է, որ Խաչատրյանի երաժշտական միջազգային փառատոնն իր ուրույն տեղն ունի հայաստանյան փառատոնային կյանքում։ Երաժշտական այս տոնն ունի իր յուրահատկությունը. այն, բացի մեծահամբավ երաժիշտներից, ներկայացնում է նաև երիտասարդ կատարողների։ Փառատոնի ընթացքում հաճախ են հնչում Խաչատրյանի ստեղծագործությունները, ընդ որում՝ կոմպոզիտորի ոչ միայն ճանաչված, այլև այն ստեղծագործությունները, որոնք այնքան էլ տարածված չեն։
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը, խոսելով խաչատրյանական փառատոնի մասին, նշում է. «Արվեստը ինչքան էլ բարձր լինի, այն արտացոլում է իր ժամանակը: Խաչատրյանական փառատոնն այդպիսին է, երբ մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը: Այդպիսի խորասուզումն իրականացվում է մեծ վրձնահարվածով և ցնծությամբ: Եվ դա հարազատ է փառատոնի անվանը. չէ որ Արամ Խաչատրյանը երաժշտության խնջույք է»:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1093 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ