2140 դիտում
10:12 31-01-2019
Ինչու է Բոլթոնն Ալիևի հետ քննարկում Արցախի հարցը, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Պարզապես չեմ հավատում, որ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել: Եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է: Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ անդրադարձերում բացակայում արցախյան թեմատիկան, այնինչ Բոլթոն-Ալիև զրույցում կա անդրադարձ ԼՂ հիմնահարցին:
«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից հետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է: Նա նշել է, որ Բոլթոնի զանգը Փաշինյանին պայմանավորված էր վերջինիս խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորելու անհրաժեշտությամբ: Իսկ ինչ վերաբերում է Ալիև- Բոլթոն հեռախոսազրույցին, ապա, ըստ նրա, չի բացառվում նույնիսկ, որ հարցը բարձրացրել է ոչ թե Բոլթոնը, այլ ադրբեջանական կողմը, քանի որ, ինչպես նշել է Ս. Սարգսյանը չի եղել մեկ դեպք, որ ադրբեջանական կողմն առիթից չօգտվի հարցը քննարկելու և հայկական կողմից բողոքելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
09:38 26-10-2018
Բոլթոնն ասաց, թե Հայաստանն ինչպես դուրս կգա մեկ աղբյուրից կախվածությունից․ «Ժամանակ»
1769 դիտում
09:15 20-04-2021
Փաշինյանի ու Ալիևի տեսլականները համընկնում են․ «168 ժամ»
Այս բաժնից
457 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
613 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
433 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»