1467 դիտում
16:37 30-01-2019
2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
17:38 18-12-2019
900․000 եվրո դրամաշնորհ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համար
1914 դիտում
13:52 14-01-2021
700 հազար եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Հայաստանում գյուղապահովագրական համակարգի ներդրման համար
2135 դիտում
14:29 03-09-2020
Լրացուցիչ 888 մլն դրամ հատկացվեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման համար. կտրամադրվի 61 դրամաշնորհ
Այս բաժնից
994 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1045 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
745 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան