1585 դիտում
17:38 18-12-2019
900․000 եվրո դրամաշնորհ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համար
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ՝ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում։
Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 900․000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
13:38 27-03-2019
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար 966 հազար եվրոյի աջակցություն է հատկացվել
1165 դիտում
18:15 25-09-2014
Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը
3954 դիտում
11:28 29-11-2017
Ազգային ժողովում ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրների վերաբերյալ լսումներ են ընթանում. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան