Ունաի Էմերի. «Կարդիֆի» հետ հանդիպման ելքը վճռեցին մանրուքները
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է ԱՊԼ-ում «Կարդիֆի» հետ հանդիպման [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116167/]արդյունքները[/url] (2:1):
«Մենք գոհ ենք: Առաջին խաղակեսում մենք արժանի չէինք հաղթանակի, երկրորդում ավելի լավ խաղացինք, ավելի լավ էինք վերահսկում խաղը ու ստեղծեցինք ավելի շատ պահեր:
Մենք լավ անցկացրեցինք մեկնարկային տաս րոպեները: Հետո շատ լավ խաղաց «Կարդիֆը» և դա ինձ չզարմացրեց:
Մրցակիցը մեզ շատ տանջեց, սակայն մենք երեք միավոր վերցրեցինք և դա չափազանց կարևոր է: Գիտեմ, որ յուրաքանչյուր խաղ բարդ է, և մենք բավարարված ենք: Հանդիպման ելքը վճռեցին մանրուքները», ասել է Էմերին: