Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից
Հունվարի 28-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում՝ Ալիբեկ սարի վրա, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնելԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ. և 4 ուղևոր):
***
Հունվարի 28-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ. և 3 ուղևոր):
***
Հունվարի 28-ին, ժամը 01:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակայքում՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.):
***