Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում «ԳԱԶել» և «Միցուբիշի» մակնիշի բեռնատարները արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 374ԼՕ67 պետհամարանիշի (վարորդ` Գ. Ա. ծնվ. 1993 թ.) և «Միցուբիշի» մակնիշի 026ԼՍ62 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ` Ս. Բ. ծնվ` 1992 թ.):