211652_close_icon
views-count1974 դիտում article-date 21:52 25-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից

Հունվարի 25-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս. և 5 ուղևոր): *** Հունվարի 25-ին, ժամը 13:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Աստվածընկալ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարներն «Infinity» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Մ. Ղ..) ուղևորներին տեղափոխել են Եղիպատրուշ գյուղ: *** Հունվարի 25-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.): *** Հունվարի 25-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 12 հասցեում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր