211652_close_icon
views-count2046 դիտում article-date 18:56 28-01-2019

Ո՞վ է երրորդը. Սարգիս Գոքորյանը նոր գիրք է հրատարակում

Գիրքը լույս կտեսնի օրեր անց: ՀԳՄ «Կյանքի գրականություն» ոսկե մրցանակին արժանացած հեղինակը այս անգամ անդրադառնում է զույգերի դավաճանություններին և դրանց հետևանքներին: «Չէ՛, պետք է փոխել աշխարհը, թեկուզ միայն այն պատճառով, որ այն անարդար է կնոջ նկատմամբ»: Սա մեջբերում է արձակ ժանրի այս ստեղծագործությունից, որը պետք է կարդալ թեկուզ միայն այն պատճառով, որ կյանքն առհասարակ անարդար է: Այս գրքով ուզում եմ մարդկանց հարցնել՝ ինչպե՛ս ենք վարվում մենք, երբ ինչ-որ բան մեզ է պատկանում, և ինչպե՛ս, երբ ինչ-որ բան երազում ենք ունենալ: Ահա ամենը. մենք մեր ունեցածից խլում ենք խորհրդավորությունը և դա փնտրում մի անհնար վայրում, որպեսզի դժվար ապրենք, որովհետև մեր բանականությունը մեզնից արկածներ է ուզում, խաբկանք, որովհետև մեր ներսից ապրելու, ստեղծելու, արարելու պահանջն ամեն Աստծո օր հրաբուխի պես դուրս է ժայթքում ու ստիպում խենթ լինել, ստիպում հավատալ գոյություն չունեցող երջանկությանը: Ա՜խ, այս ինքնախաբեությունը, որն այնքա՜ն գեղեցիկ է, երբ խոսքը վերաբերում է սիրո հարցերին: Սա ամբողջովին իրական պատմություն է, հերոսները մենք ենք, իսկ ո՞վ է երրորդը: Հայտնի է, որ գիրքն այսպիսի նախաբան է ունենալու:

Նմանատիպ նյութեր