Արայիկ Հարությունյան. Կապանում այցելեցի թիվ1 հիմնական դպրոց, որը գտնվում է բավականին անմխիթար վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Կապանում այցելեցի թիվ մեկ հիմնական դպրոց, որը գտնվում է բավականին անմխիթար վիճակում:
Քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկեցինք այս դպրոցի հարցը, ինչպես նաև դպրոցի տարածքի մի մասում թեթև աթլետիկայի դպրոց կառուցելու հնարավորությունը:
Կապանն այս մարզաձևում ունի մեծ ավանդույթներ, և մասնագիտացված դպրոցի առկայությունն անհրաժեշտություն է»: