2520 դիտում
18:35 27-01-2019
Երեք ժամ պարբերականությամբ զեկուցվում է ճանապարհների վիճակի մասին. Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ժամը 16:30-ի դրությամբ Արագածոտնի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջպետական և մարզային նշանակության ճանապարհներն ամբողջությամբ բաց են, մաքրված և անցանելի:
Բուք է Ալագյազ-Ծաղկահովիտ, Քուչակ-Ապարան, Միրաք-Ճարճակիս հատվածներում:
Բքի պատճառով դաշտերում կուտակված ձյունը լցվում է ճանապարհի երթևեկելի մաս, սակայն ճանապարհների ձմեռային պահպանումն ու շահագործումն ապահովող կազմակերպություններն իրենց տեղում են:
Ճանապարհներն անցանելի պահելու համար գործի են դրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցները, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն և հսկողություն:
Մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը երեք ժամ պարբերականությամբ զեկուցում է ճանապարհների վիճակի մասին:
ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի առաջին օգնության հենակետային կայանը շարունակում է անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ կարող եք զանգահարել.
Ապարանի տարածաշրջանում՝ 077-74-40-14
Արագածի տարածաշրջանում ՝ 094-00-14-02
Թալինի տարածաշրջանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների դեպքում՝ 091-41-99-16, միջհամայնքային ճանապարհների դեպքում ՝ 093-28-28-82,
Աշտարակի տարածաշրջանում՝ 077-22-22-56 հեռախոսահամարներով
Նմանատիպ նյութեր
718 դիտում
11:09 24-08-2023
Կառավարության նիստի օրակարգում 38 հարց է, զեկուցվում է 3-ը
5804 դիտում
11:47 10-06-2018
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը հրապարակելու է երեքժամյա պարբերականությամբ
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար