211652_close_icon
views-count697 դիտում article-date 11:09 24-08-2023

Կառավարության նիստի օրակարգում 38 հարց է, զեկուցվում է 3-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից զեկուցվում է 3-ը:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու մասին

-              «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին

-              «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, շարժական գույք ամրացնելու եւ պետական գույքը մրցույթով օտարելու մասին

-              Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին

-              «Նեւրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ եւ լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

Նմանատիպ նյութեր