211652_close_icon

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը հրապարակելու է երեքժամյա պարբերականությամբ

views-count5870 դիտում article-date 11:47 10-06-2018
Տեղական ինքնակառավարման մարմինների հունիսի 10-ին կայացող ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am։ Այս մասին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նար նշված է. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29 տեխնիկական սարքավորում:

Նմանատիպ նյութեր