64069 դիտում
15:43 27-01-2019
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. մի ամբողջ գյուղ տեղի ճանշինի պատճառով հայտնվել է շրջափակման մեջ. գյուղացիներն ասում էին. «Ճանապարհները վերածվել են լոբու սառցե մարգերի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով, իսկ տեղի ճանշինը մի քանի օր է՝ չի բարեհաճում օգնության ձեռք մեկնել անօգնական վիճակում հայտնված գյուղացիներին:
Այսօր մի քանի ավտոմեքենաներ, որոնք մնացել էին ձնակույտի տակ, միայն կարողացել են դուրս բերվել քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարների շնորհիվ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողանում դուրս բերել ավտոմեքենաները, իսկ մինչ այդ էլ օգնություն էին ցուցաբերում քաղաքացիներին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում անօգնական վիճակում հայտնված քաղաքաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Քանի օր է ՝ այս բարձիթողի վիճակն է: Գյուղամիջյան ճանապարհը վերածվել է անհույս ճանապարհի: Մեռանք ճանշինին ասելով, թե ինչ վիճակ է տիրում: Ճանապարհն էլ սպասարկում է Հովհաննես Մարտիրոսայնի ՍՊԸ-ն, ովքեր ուղտի ականջում քնած են, ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը լուծելու համար:
Գյուղն ասես շրջափակման մեջ լինի, լրիվ բլոկադայի մեջ ենք: Էսպես որ գնաց, ճանապարհը սառելու է ու դառնա լոբու մարգեր:
Ու սպասելու ենք մինչև արևը դուրս գա լոբու մարգերը հալեցնի: Միայն շնորհակալ ենք Ապարանի հրշեջ-փրկարարներից, ովքեր հաշվի չառնելով ոչ ցուրտը, ոչ դժվարանցանելի ճանապարհը, մեծ դժվարությամբ մեզ դուրս բերեցին այդ սառցե ճանապարհից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2170 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)