211652_close_icon
views-count29713 դիտում article-date 13:40 27-01-2019

Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով շղթայական ավտովթարներ են գրանցվել մի քանի տասնյակ մեքենաների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 16+

Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների և վատ տեսանելիության հետևանքով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել: Միայն Մոսկվայի Սիմֆերոպոլսկայա մայրուղու վրա ավելի քան 52 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել: Նշվում է, որ ձյան առատ տեղումների պատճառով մի քանի տասնյակ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել մայրուղու տարբեր հատվածներում, ինչպես նաև այլ ավտոճանապարհներին: [b]Ուշադրություն, տեսանյութերում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն:[/b] [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/27/1115959/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ մայրաքաղաքում ձյան շերտը մոտենում է կես մետրի: Նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ: Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12: Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր