Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 27-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցի դռան մոտ ընկած վիճակում հայտնաբերել Ֆ. Ա.-ին (ծնված 1945 թ.), իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: