92414 դիտում
10:40 27-01-2019
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 35–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է DAF բեռնատարի մեջ. կա 1 զոհ 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 32-ամյա Վարուժան Հակոբյանի վարած DAF 105 մակնիշի 822 ZZ 22 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արման Եղիկյանի վարած Opel Astra մակնիշի 35 TA 040 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Եղիկյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 60-ամյա Սուրեն Բադալյանը, 54-ամյա Դուստրիկ Բադալյանը, 36-ամյա Սամվել Բադալյանը, 29-ամյա Սիմա Մարգարյանը, 18-ամյա Արծվիկ Բադալյանը և 2-ամյա Ալեքս Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև փրկարարները:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Բադիրյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքնրեը ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Opel-ը շահագործվում էր որպես տաքսի, իսկ բեռնատարն էլ հաշվառված է «ՍԻՐԱՆ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22538 դիտում
16:50 22-04-2023
Ավտովթար Լոռու մարզում․ BMW-ն մխրճվել է DAF մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)