193271 դիտում
17:03 26-01-2019
Ողբերգական դեպք Երևանում. Volkswagen-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է կանաչ գազոնում. կա 2 զոհ, 2 վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից առաջ տեղի է ունեցել վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության գծով բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ մահացածներից մեկը հետիոտն է, ով վրաերթի է ենթարկվել։
Ժամանել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի վայրում մահացածները տատ ու թոռ են, և նրանք վրաերթի են ենթարկվել։
18:55
[b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչները պարզել են, որ վթարի հետևանքով մահացածներից մեկը վարորդն է, վիրավորներից մեկը՝ հետիոտն է, ով մահացած տատիկի թոռն է, իսկ մյուս վիրավորը վարորդի ուղևորն եղել:
[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+