Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը բաց է հասարակության առջև
Այսօր կայացավ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության և ՀՀ Մշակույթի նախարարության հանդիպումը։
Կառուցողական և ջերմ մթնոլորտում ռեժիսոր Լուսինե Սարգսյանին փոխանցեցինք մեր «Առաջին քայլեր» ծրագրից ընդհամենը մի քանի կետ, որպեսզի մեր ծավալուն ծրագիրը «չվախեցնի» և չթվա անիրականանալի գոնե սկզբնական շրջանում։
Մշակույթի նախարարությունը մեզնից ցանկացավ հենց ծավալուն ծրագիրը։
Ծավալուն «Առաջին քայլեր» ծրագիրը մենք փոխանցելու ենք նախարարությանը։
Նախաձեռնություն-յան համակարգող Հայկ Զաքարյանը նախարարությունում շեշտեց, որ Հայֆիլմի վաճառքը բացառված է, Հայֆիլմում պետք է լինեն կինոգործիչների հաստիքներ գոնե երկուսը սկզբնական շրջանում և Հայֆիլմը պետք է դարձնել ազգային բրենդ։ Բանակցությունները և նոր հանդիպումները առջևում են։
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը բաց է հասարակության առջև։
Հայֆիլմը հայ ժողովրդի հարստությունն է։
Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն: