Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ. կինոնկարիչ Լիդա Գևորգյան
Հարգելի պարոն Բաբայան, ես Հայֆիլմի հնաբնակներից եմ, ով ստեղծագործել և տեսել է Հայֆիլմի ոսկե դարաշրջանը։
Հայֆիլմի թալանը սկսվեց հենց այն ժամանակ, երբ Գևորգ Գևորգյանը դեռ տնօրեն էր։ Ես վերջիններից էի, որ գույքի հաշվարկի ժամանակ հայտնաբերեցի բազում անհետացած իրեր, կոստյումներ և ռեկվիզիտներ։
Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը, և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ, որոնք արդեն երկու տարուց ավելի պատրաստ են քրտնաջան աշխատել, ստեղծել և մարդկանց միավորել հանուն Հայֆիլմի ազգային բրենդի վերականգնման համար։
Հայֆիլմը մեր պետականության հիմքերից և ազգի հիշողություններից մեկն է, որի վերածնումը կարող է անել միայն երիտասարդական Հայֆիլմի վերածնունդը։
Վստահեք երիտասարդներին, հետո ամեն ինչ ավելի բարդ կարող է լինել պարոն Բաբայան։ Հետո նրանց տեսակին գուցե փնտրենք և չգտնենք։ Իսկ մենք Հայֆիլմի հին բնակիչներս ովքեր սիրտ, հոգի, կյանք են դրել և պատմություն են ստեղծել հայ կինոյում, ամեն ինչով կօգնենք երիտասարդներին և դուք կհամոզվեք, որ երիտասարդությունն է մեր երկրի և' հույսը և' ապագան։
[b]
Հարգանքներով՝ Հայֆիլմի հնաբնակ,
բեմադրող նկարիչ, կինոնկարիչ Լիդա Գևորգյան[/b]