211652_close_icon
views-count1314 դիտում article-date 13:09 25-01-2019

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով։ «[url=https://armenpress.am/arm/news/962001.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։ Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը հրատապ պետք է մեկնի Գերմանիա բուժման նպատակով: Հարցին, թե որքան ժամանակով է Մայրապետյանի բուժումը ընթանալու, պաշտպանն ասաց, որ դա կանխատեսել հնարավոր չէ. բուժումը կարող է տևել 1 ամիս կամ 6 ամիս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Նմանատիպ նյութեր