211652_close_icon
views-count1906 դիտում article-date 14:25 25-01-2019

Ջորջ Սորոսը վախենում է ավտորիտար պետություններում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումից

Ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ վախենում է ավտորիտար պետություններում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումից: Ինչպես հաղորդում է DW-ն, նա այս մասին հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ: Վերջինս բաց քաղաքացիական հասարակության համար «մահացու վտանգավոր» է համարել, օրինակ, ինքնուսույց մեքենաների ու արհեստական ինտելեկտի օգտագործման հնարավորությունը՝ համարելով այն տոտալիտար իշխանությունների կողմից վերահսկողության գործիք: Որպես օրինակ՝ Սորոսը նշել է Չինաստանի իշխանությունների կողմից ներդրվող սոցիալական վարկանիշի համակարգը, ըստ որի կատարվում է քաղաքացիների գնահատումը պետությանը վտանգ սպառնալու հավանականության առումով: Չ Սորոսը սուր քննադատության է ենթարկել նաև Չինաստանի քաղաքական-տնտեսական էքսպանսիան: Նրա խոսքով՝ «Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակում ենթակառուցվածքային ներդրումների միջոցով Չինաստանը փորձում է ընդլայնել իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը անդամ երկրների վրա: «Փաստացի ամբողջ աշխարհի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելու փոխարեն, Թրամփը պետք է կենտրոնանա Չինաստանի վրա»,-ընդգծում է նա: Սորոսի կարծիքով՝ ԱՄՆ-ում կանաչ լույս են վառում չինական հեռահաղորդակցային ZTE ու Huawei կոնցեռնների ճանապարհին: Եթե չինական ընկերությունները գերակշռող դիրք գրավեն 5-րդ սերնդի (5G) բարձրարագ բջջային կապի տեխնոլոգիաների շուկայում, ապա Սորոսի կարծիքով՝ մնացյալ աշխարհի համար դա կնշանակի անկանխատեսելի ռիսկեր տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Նմանատիպ նյութեր