Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է
                        Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես եկան 36 մարզուհիներ: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը   գրավեց 21-րդ տեղը և մտավ եզրափակիչ: 
Վաղը` հունվարի 25-ին, 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը  կարճ ծրագրով մեկնարկի կելնի այսօր` հունվարի 24-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

