2168 դիտում
18:39 27-01-2016
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո 16-րդ տեղում է
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը կանանց կարճ ծրագրում Հայաստանի ներակայացուցիչ Անաստասիա Գալուստյանը հավաքելով 48,93 միավոր՝ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրում առավելագույն միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) (72,55 միավոր):
Կանանց մրցաշարին մասնակցում են 36 գեղասահորդ:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
20:12 24-01-2019
Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է
2184 դիտում
18:53 08-03-2019
Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը 5-րդ արդյունքը գրանցեց կարճ ծրագրում
3612 դիտում
19:41 29-03-2017
Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ
Այս բաժնից
2977 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
3244 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
3676 դիտում
19:24 21-12-2024
«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին