Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. aravot.am
[b]parliamentmonitoring.am[/b]. Հարցազրույց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ
[b]-Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
[/b]
-Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:
[b]-Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է. ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու:
[/b]
-Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն:
[b]-Այսինքն Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:
[/b]
-Ոչ, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինենին նաև Ազգային ժողովում:
[b]-Դուք տուգանքների համաներումը համարում եք ճի՞շտ քայլ …
[/b]
-Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել:
[b]-Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը:
[/b]
-Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/01/23/1012302/?fbclid=IwAR1OJMr6quN6cWrBjjczgc9L4tjqw0-CN4f2iKsnUkHZYFpFM5CAppuunWI]կայքում[/url]։