211652_close_icon
views-count22690 դիտում article-date 15:07 15-12-2018

«Թող դատի տա, ե՞ս պիտի անհանգստանամ, չեմ անհանգստանում». ԱԱԾ-ն՝ Սաշիկ Սարգսյանի որդու մասին զգացմունքային հաղորդագրության մասին. aravot.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր լրագրողների համար սեմինար էր կազմակերպել, որտեղ ներկայացրեցին ԱԱԾ-ի կայքի շնորհանդեսը, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/12/15/1001420/?fbclid=IwAR1aaMCi8h3nSHiVJlFFRK--onkKTHzMLxwwcgCgGjOdtXi3OPOaxysHWBM]aravot.am[/url]-ը։ Sns.am կայքում նոր ուղղություն է բացվել՝ տնտեսական անվտանգության ապահովում եւ կոռուպցիայի դեմ պայքար: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ասաց, որ այդ ուղղությունը սոորաբար հատուկ ծառայությունների տիրույթում չէ, բայց հեղափոխությունից հետո ժամանակավոր այդ գործառույթը ԱԱԾ-ի վրա դրված է: Նորամուծություններից է նաեւ այն, որ այսուհետեւ գործելու է ԱԱԾ-ի թեժ գիծ՝ 1-91, բացի այդ, կարող են նաեւ առցանց հարցում անել: Կայքի նորամուծություններից է նաեւ հաճախ տրվող հարցերի շրջանակի ընդլայնումը: Լրագրողները դժգոհեցին, որ առցանց հարցում անելու համար նույնականացման քարտ է ուզում, էլեկտրոնային ստորագրություն, մեղմ ասած՝ ասում եք՝ մի հարցրու: Պարոն Քինակցյանը պատասխանեց. «Ճիշտ է, բայց հասկացե՛ք, մեր ծառայությունը չի կարող իր գործը թողնել ու ամեն մեկի ամեն զառանցանքին պատասխանել: Այնուամենայնիվ, լրագրողները հորդորեցին հարցում անելու կարգը հեշտացնել: ԱԱԾ աշխատակիցները պարզաբանեցին, որ լրագրողները կարող են իրենց էլեկտրոնային փոստով հարցում անել,, սահմանված ժամկետում կպատասխանեն: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտությանը առցանց հարցման դեպքում, դա սահմանված է կառավարության որոշմամբ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/12/15/1001420/?fbclid=IwAR1aaMCi8h3nSHiVJlFFRK--onkKTHzMLxwwcgCgGjOdtXi3OPOaxysHWBM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր