Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել
Վրաստանում հունվարի 21-ի տվյալնրով գրանցվել է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր է 20-ից մինչև 40 տարեկան մարդկանց շրջանում: Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային առողջության պաշտպանության և առողջապահության դեպարտամենտի ծրագրերի վարչության ղեկավար Եկատերինա Ադամիան։
«Կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին կարգադրություն է հրապարակել, որի համաձայն, կառավարության տարբեր գերատեսչություններ որոշակի պարտավորություններ ունեն:
0-ից մինչև 19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր: Եթե մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը»,-հայտարարել է Ադամիան: