1721 դիտում
14:55 11-03-2019
Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կարմրուկի երկու դեպք
2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Առաջին դեպքը կապված է եղել Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու, իսկ երկրորդ բերովի դեպքը Վրաստանով Հայաստան եկած անձի հետ: Երկու դեպքում էլ հիվանդներն Հայաստանում բազմաթիվ մարդկանց հետ շփումներ են ունեցել:
«[url=https://armenpress.am/arm/news/967051.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը նշեց, որ երկու քաղաքացին էլ Հայաստանում ստացել են անհրաժեշտ բուժումներ:
«Հարցն այն է, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, և այդ ընթացքում վարակակիրը շփվել է բազմաթիվ մարդկանց հետ: Հիմա մեր կանխատեսումներով, հնարավոր է, իրենց շփումներով պայմանավորված, ևս մեկ երկու դեպք մեր երկրում գրանցվի: Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ Հայաստանում ներկայում ունենք կարմրուկի հետ կապված պատվաստումների բարձր մակարդակ և այս փուլում բռնկումներ չեն սպասվում, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է»,-ասաց Գայանե Սահակյանը: Չնայած այն հանգամանքին, որ պատվաստումների բարձր մակարդակ կա, այնուամենայնիվ, մասնագետը հորդորում է պատվաստվել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դա չեն արել:
«Պատվաստումը շատ կարևոր է, այն կանխարգելիչ բնույթ ունի: Այսօր աշխարհի մի շարք երկրներում հիվանդության բռնկումներ կան, խնդրի առաջ են կանգնել այնպիսի պետություններ, որտեղ երկար տարիներ կարմրուկի բռնկում չի եղել: Տարիներ շարունակ պատվաստումների թվի նվազմամբ պայմանավորված՝ խնդիրը նորից գլուխ է բարձրացնում»,-ասաց Գայանե Սահակյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/967051.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
820 դիտում
17:37 05-02-2024
2024-ին Հայաստանում կարմրուկի 56 դեպք է գրանցվել. 8-ը հոսպիտալացված են
5041 դիտում
18:55 17-01-2019
Հայաստանում ընթացիկ տարում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 700 քաղաքացի
Այս բաժնից
1963 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1639 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
514 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան