211652_close_icon
views-count56263 դիտում article-date 13:11 24-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի բակում տղամարդը բենզինով փորձել է ինքնահրկիզվել. օպերատիվ են գործել փրկարար-հոգեբանը. առողջապահության նախարարն ու գլխավոր բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բակում մի տղամարդ բենզին է լցրել իր վրա ու սպառնում է ինքնահրկիզվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի խումբը՝ օպերատիվ խմբի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ ։ Ժամանել են նաև ԱԻն ՓԾ հոգեբանական կենտրոնի խումբը՝ ԱԻՆ հոգեբան Հասմիկ Ղուշչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աջափնյակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Ահարոն Գևորգյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար հոգեբանին, իսկ հետե արդեն նշված կենտրոնի գլխավոր բժշկին հաջողվեց բանակցությունների արդյունքում կանխել այդ տղամարդու ինքնասպանությունը և նա տեղափոխվեց նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում այնտեղ հավաքված քաղաքացիներն ասում էին. «Տղամարդը, ով կլինի 50-55 տարեկան, օրեր առաջ եկել է նշված բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու հաար նա պետք է տեղեկանքներ ներկայացնի, որից հետո նա գնացել է առողջապահության նախարարություն, որտեղից նրան ուղարկել են Երևանի քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարանից էլ նրան պատասխանել են, որ նա կարող է դիմել մի քանի օրից, սակայն, քանի որ ցավերը նրա մոտ ուժեղացել են, նա այսօր իր վարած տաքսի ավտոմեքենայով եկել է նշված կենտրոն ու փորձել է իր վրա բենզին լցնելով՝ փորձել է ինքնահրկիզվել։ Փրկարար հոգեբանի Հ. Ղուշչյանին հաջողվեց ճիշտ հոգեբանական զրույց անցկացնել նրա հետ ու հիմա հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում տղամարդը բուժում է ստանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հետ զրույց է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա միջամտության արդյունքում է, որ համաձայնվել են քաղաքացուն հրատապ անվճար բուժեն։ Հիվանդանոցի մոտ հավաքվածները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարարներին, փրկարար հոգեբանին, առողջապահության նախարարին ու գլխավոր բժշկին՝ ասելով. «Այս նույն բանը կարող էր անել Երևանի քաղաքապետարանը, եթե քաղաքացուն չասեին՝ գնա, մի քանի օրից կգաս»։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր