211652_close_icon
views-count17045 դիտում article-date 12:03 24-01-2019

Վորոնեժում վթարի է ենթարկվել հայկական համարանիշով միկրոավտոբուս. վարորդը զոհվել է

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում այս գիշեր բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Mercedes-ը եղել է հայկական համարանիշերով, իսկ վարորդը տեղում մահացել է: Նշվում է, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ: Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, որոնցից ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր