211652_close_icon
views-count2394 դիտում article-date 11:41 24-01-2019

Հարկադիր կատարման ծառայությունը պետական բյուջեից հատկացված միջոցներից տնտեսել է 26 մլն դրամ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018 թվականին պետական բյուջեով Ծառայությանը հատկացված գումարից տնտեսած շուրջ 26 մլն ՀՀ դրամը վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է մոտ 230 մլն ՀՀ դրամ: Նշենք, որ ՀՀ պետական բյուջեով Ծառայությանը 2018 թվականին հատկացվել էր 1.356.758.000 ՀՀ դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 136-Ն որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018 թվականի տարեկան նախահաշիվը կազմել էր 1.780.514.100 ՀՀ դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018 թվականին Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն ՀՀ դրամն ուղղել է նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը: 01.01.2019 թվականի դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի:

Նմանատիպ նյութեր