3042 դիտում
10:34 24-01-2019
Գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով. Դավիթ Շահնազարյանը՝ Արցախի խնդրի մասին․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին՝ այն տարբերակը, որը մերժվել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ մանրամասն անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին:
Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ այն, ինչ հիմա բանակցվում է, ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին բազմիցս ասել է, այսինքն՝ տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճակի դիմաց: «Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգություն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն՝ սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմանագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ:
Ավելացնեմ, որ ըստ էության սա 1997 թվականի, այսպես կոչված, «փուլ առ փուլ» կարգավորումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է, ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին անվտանգության դիմաց ընդամենը, ոչ կարգավիճակի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»