Դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց
Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 09.35-ին, Լոռու մարզի Քարինջ գյուղից հայտնաբերվել և ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Սերյոժա Ա.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2 մասի 3 կետի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]