211652_close_icon
views-count1919 դիտում article-date 18:58 12-07-2018

Դատաքննությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվեց

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների կողմից իրականացված համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 13.20-ին, Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 12 շենքի դիմացից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լիանա Վ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը), 178-րդ հոդվածի (Խարդախությունը), 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով դատաքննությունից խուսափելու համար: Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր