3415 դիտում
16:32 23-01-2019
Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի համար արձակած կրակոցով վնասել է սեփական երեխային
Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով վնասել է սեփական 11-ամյա երեխային: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:
«Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով:
Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
16903 դիտում
19:46 22-10-2023
Վանաձորում արցախցի երեխաների համար անցկացվել է «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառում
4622 դիտում
23:52 12-07-2018
Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել
Այս բաժնից
1297 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1273 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
931 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել