4622 դիտում
23:52 12-07-2018
Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:
Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափարող շներից և վայրի կենդանիներից:
Նմանատիպ նյութեր
1941 դիտում
18:28 08-12-2022
Արցախում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք. կա երեք տուժած
3412 դիտում
16:32 23-01-2019
Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի համար արձակած կրակոցով վնասել է սեփական երեխային
Այս բաժնից
799 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
883 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
883 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet