4616 դիտում
15:57 23-01-2019
ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին վերացնել «Բագրատաշեն» անցման կետի կուտակումները և դուրս բերել կայանված աջ ղեկով մեքենաները
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կոչ քաղաքացիներին՝ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքից դուրս բերել այնտեղ կայանված հիմնականում աջ ղեկով մեքենաները, որոնք դժվարություններ են ստեղծում անցակետի աշխատանքներում:
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-այս մասին նշված է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տրամադրած հաղորդագրության մեջ:
Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել: Ավտոներկրողների անցկացրած բողոքի ակցիաներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով:
«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,- ասել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
4993 դիտում
16:22 08-02-2021
Ինչ տեսք կունենա «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը
1599 դիտում
15:35 16-04-2021
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
Այս բաժնից
1423 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
964 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1156 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել