211652_close_icon
views-count4969 դիտում article-date 16:22 08-02-2021

Ինչ տեսք կունենա «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը լուսանկար է հրապարակել։

Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Ներկայում գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:

Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա...

Опубликовано Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ Понедельник, 8 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր