97797 դիտում
18:12 22-01-2019
Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը և 47-ամյա Վահան Ղազարյանը:
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից:
Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև կրակոցի հետևանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, կասկածյալ Ա. Բրոյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+