3237 դիտում
12:29 22-01-2019
Գրությամբ եմ դիմել վարչապետին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետների թիվը. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ է դիմել վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և այդ հաստիքի գոյության հետ: Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը: Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և առհասարակ այդ հաստիքի գոյության հետ։
Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ:
Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:
Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։
Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0470136001548138415999311.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
19:37 05-08-2019
Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել 2014 թ. գաղտնի զեկույցի օրինակը. Էդմոն Մարուքյան
2886 դիտում
09:01 05-02-2019
Օպտիմալացման ալիքը հասավ մարզպետարաններ՝ փոխմարզպետների թիվը կկրճատվի. «Ժամանակ»
Այս բաժնից
1057 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
952 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
988 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին