Ճապոնիան վերսկսել է իրանական նավթի ներմուծումը
Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից ու Թուրքիայից հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին, այսօր՝ հունվարի 21-ին, հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
«Աստիճանաբար ածխաջրածինների առևտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»,-ընդգծել է Հեմաթին։
Նրա խոսքով՝ ԿԲ-ի ու արտահանող ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաև կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը:
«Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել է նա: