Իրանական պողպատե արտադրանքի ներմուծումը կարգելվի՞. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը փորձում է թույլ չտալ երկիր անորակ պողպատյա ամրանների և ամրալարի ներմուծումը, որոնք օգտագործվում են շինարարության մեջ:
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող տեխնիկական նոր պահանջները՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 2006թ. ընդունվածը:
Ներկայումս Հայաստան է ներկրվում իրանական արտադրության պողպատյա ամրան և ամրալար, որն օգտագործվում է ոչ բարձրահարկ շենքերի շինարարության մեջ: Այս նոր կանոնակարգը ընդունվելու դեպքում իրանական արտադրանքի ներմուծումը կարող է ընդհանրապես արգելվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]