4728 դիտում
13:05 21-01-2019
Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող Հայկական մշակույթի շաբաթի շրջանակում մի շարք միջոցառումներ նվիրված են Կոմիտասի 150, Սիլվա Կապուտիկյանի 100 և Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյաններին: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Գրականության, երաժշտության, կինոյի երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած շաբաթն իրականացվում է հունվարի 19-25-ը:
Կազմակերպիչների խոսքով`հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան, Ժողովուրդների բարեկամության գրադարաններում և Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, գրական և երաժշտական երեկոներ ու կինոդիտումներ՝ նվիրված հայ մշակույթի ակնառու գործիչներին:
«ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը պարբերականին հաղորդել է, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիևի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ: Կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ մեր ականավոր հայրենակիցների գործերը շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին:
Նմանատիպ նյութեր
4760 դիտում
23:06 20-01-2019
Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը
1069 դիտում
23:06 05-02-2024
Կանն քաղաքում մեկնարկել է «Հայկական մշակույթի շաբաթը»
Այս բաժնից
748 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net