211652_close_icon
views-count44332 դիտում article-date 12:26 21-01-2019

Երևանում թալանել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բակիչ՝ 65-ամյա Սարգիս Եսայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Չոբանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Եսայանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ, և գողը կամ գողերը նրա բնակարանից հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար, մի քանի մլն դրամ արժողության զարդեր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր