211652_close_icon
views-count48246 դիտում article-date 12:02 20-01-2019

Երևան քաղաքի ոստիկանները հայտնաբերել են «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ասյօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/18/1115215/?fbclid=IwAR3vvWt5SAmMgxdgN_ZypN8GM6_4Flqz3MYRxEt64md_KB6MjdTf01Vrcns]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել էր Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել էր աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Թղթի վրա գրված էր եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել էր, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել էր նրան և երբ փորձել էր մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ [b] ավազակային հարձակման կասկածանքով բերման ենթարկված 20-ամյա Աշոտ Մեջլումյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0528957001547973186522725.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր