211652_close_icon
views-count3053 դիտում article-date 22:45 20-01-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ, հունվարի 18-ին, ժամը 16.17-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետերի՝ մանր հափշտակության մեղադրանքով 2018 թ. մարտի 28-ից փորձաշրջանի կիրառմամբ պայմանական դատապարտված հետախուզվող, 20-ամյա Արտյոմ Գ.-ին: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր